Խաչատուր Գիչյանը ստորագրությամբ ազատ արձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի և Նուբարաշեն նստավայրում մայիսի 31-ին շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը։ Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպան Մարինե Ֆարմանյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալ, «Սասնա ծռեր»-ի անդամ Խաչատուր Գիչյանին ստորագրությամբ ազատ արձակելու վերաբերյալ։
Փաստաբանները դատարանին ներկայացրել էին 71-ամյա Գիչյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր, որոնք փաստում էին՝ հիվանդությունների պատճառով նա չի կարող երկար ժամանակ մնալ կալանքի տակ։ Դատաբժշկական ձփորձաքննության համաձայն՝ գիչյանը շուրջ 20 հիվանդություն ունի։
Նշենք, որ Խաչատուր Գիչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից 2016թ. հուլիսի 17-ին, զենքի օգտագործմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելուն, ապա զավթածն ազատելու
պայմանով Պետությանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ ներկայացնելուն օժանդակելու դիտավորությամբ 16.07.2016թ. նախապես խոստացել, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամներին է տրամադրել իր տիրապետման տակ գտնվող <<ԿռԱԶ-256 Բ1>> մակնիշի 09 SS 424 հ/հ բեռնատար ավտոմեքենա ՝ օժանդակելով նշված հանցավոր արարքի կատարմանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներին դատարան տեղափոխելիս ուժ չի կիրառվել
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց
- Մեկուկես ամիս դադարից հետո շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը (լրացված)
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան