Կոնվերս բանկն ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները
Կոնվերս Բանկը ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները; Ակցիան գործարկվել էր մարտին՝ Կոնվերս Բանկի Mastercard և Maestro քարտապանների համար:
Նպատակը հաճախորդների խրախուսումն էր, ինչպես նաև անկանխիկ գործարքների ծավալի աճը:
«Ակցիայի ընթացքում՝ մարտի 26-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի աճել է Կոնվերս Բանկի Mastercard և Maestro քարտերով անկանխիկ գործարքների և՛ քանակը, և՛ ծավալը: Մասնավորապես, Բանկի քարտերով անկանխիկ գործարքների շրջանառությունը աճել է 23%-ով, իսկ անկանխիկ գործարքների քանակը՝ 77%-ով»,- հայտնում են բանկից:
Զուգահեռաբար, ակցիայի մասնակիցները, կատարելով անկանխիկ գնումներ Բանկի գործընկերային ցանցում, օգտվել են գումարի հետվերադարձի, Կոնվերս միավորներ կուտակելու հնարավորությունից, իսկ 10-ը հաջողակներ՝ խաղարկությամբ, ստացել էին տարբեր մրցանակներ՝ 6 հատ 100.000 դրամ, 3 հատ 250.000 դրամ և UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակչի 1 տոմս՝ երկու հոգու համար/ ներառյալ ուղեգիրը/:
Խաղարկությանը մասնակցել են նվազագույնը 400 000 դրամ/ համարժեք արտարժույթ/ ընդհանուր գումարի առնվազն 25 անկանխիկ գործարք քարտապանները:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը զգալիորեն բարելավել է որոշ վարկերի տրամադրման պայմանները
- Կոնվերս Բանկը Կարիերայի տոնավաճառի այցելուներին է ներկայացրել առկա թափուր աշխատատեղերը
- Կոնվերս Բանկի ակցիան՝ «Երևանի Գինու օրեր 2018» փառատոնի շրջանակներում
- Սկսվել է Կոնվերս Բանկի՝ երեք արժույթով պարտատոմսերի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկը հայտարարում է CashBack արգենտինական գինու համար
- Կոնվերս Բանկը վազքի մարաթոնի հովանավորն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան