Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն
Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն:
Վարչապետի պաշտոնական էջի փոխանցմամբ, ՀԱԵ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և գիտամշակութային կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանի ուղեկցությամբ վարչապետը և Աննա Հակոբյանը շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վարչապետը դիտել է նաև Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի տիկնիկային ներկայացումը, որից հետո նրան ուղեկցել են հարավային պատշգամբ, որտեղ սիրում էր հանգստանալ և հյուրեր ընդունել Հովհաննես Թումանյանը։ Այնուհետև հանրապետության վարչապետը Թումանյանի տան ավանդույթներով հրավիրվել է թեյախմության:
Հարակից հրապարակումներ`
- Կվիրիկաշվիլի. Անգնահատելի է Հովհաննես Թումանյանի վաստակը հայ-վրացական բարեկամության հարցում
- Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպել են
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման