Հասարակություն 19:19 31/05/2018 Հայաստան

Հյուրանոցա-ռեստորանային բիզնեսի նվաճումները` Expo-2018-ում

Հայաստանում մայիսի 31-ին բացվեց Հյուրանոցային, ռեստորանային բիզնեսի և առևտրի մասնագիտացված առաջին ազգային ցուցահանդեսը։ Պանիր, գինի արտադրողներ ու ներմուծողներ, ապրանքներ, կիսաֆաբրիկատներ արտադրողներ, առևտրային սրահներ, խանութների սարքավորումներ, սառնարանային և լվացքատների սարքավորումներ և այլ պարագաներ էին ներկայացված ցուցահանդեսին։ Cheese and Wine Business ձևաչափով անցկացվող ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 500 մեծ ընկերությունների ներկայացուցիչներ, տնօրեններ և հիմնախնդիրներ։

Իրաքյան խոհանոց ներկայացնող ռեստորանի տնօրեն Պերճ Թուֆենկջյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ռեստորանը շուրջ մեկ ամիս է, ինչ գործում է։ Ռեստորան բացելը գործարարի համար ռիսկային չի եղել, որովհետև այն տարբերվում է այլ ռեստորաններից. այստեղ ներկայացնում են արաբական և իրաքյան խոհանոցը, որը յուրահատուկ է, ռեստորանը միակն է Հայաստանում։

Թուֆենկջյանը 12 տարի է՝ Հայաստանում է ապրում, մինչև ռեստորանի բացումը զբաղվել է նաև այլ բիզնեսով։ Ռեստորանի տնօրենի խոսքով՝ իրենց ճաշացանկում առկա ուտեստների անուններն են բարդ, տեսականին ծանոթ է հայերին, սակայն քանի որ իրաքյան խոհանոցի ուտեստների մի մասը ծանոթ չէ այցելուներին, մատուցողները միշտ բացատրում են հավելյալ, որ մարդիկ ավելի լավ իմանան՝ ինչ ուտեստներ են, կարողանան ճիշտ որոշում կայացնել։

«Մեր խոհանոցն ավելի ծանր է՝ ձուկ, որ եփվում է փայտով, նաև՝ գառան մսով ու բրնձով փլավ, բրնձով փլավների տեսականի, խոհանոցը դրանով չի սահմանափակվում, ունենք եվրոպական մաս մենյուի մեջ, սուպեր տեսականի՝ սալաթների ու քաղցրեղենի»,- ասաց նա՝ հավելելով, որ մոտ ապագայում պատրաստվում են քաղցրավենիքի հատուկ խանութ բացել։

Սուշիի լայն տեսականի ներկայացնող ռեստորանի տնօրեն Արտյոմ Սարգսյանը նշեց, որ ռեստորան են բացել՝ հաշվի առնելով, որ Հայաստանում օրեցօր ավելանում է սուշի ուտողների քանակը։ Ռեստորանն արդեն վեց ամիս է՝ գործում է, այն դեկտեմբերից են բացել, մտադիր են ցանցը մեծացնել, հասցնել 12-ի, ուզում են մեկ-երկուսն էլ Արցախում բացել։

Սարգսյանի խոսքով՝ ցանկացած բիզնես մեծ ներդրում է պահանջում, և ռիսկայինն էլ այդ ներդրումը կատարելն է, մնացածն արդեն աշխատանքից է կախված։ Իրենց ռեստորանի առանձնահատկությունն, ըստ տնօրենի, այն է, որ սուշիի պատրաստման համար օգտագործում են յոթ տեսակի սոուսներ, որոնց պատրաստման եղանակը գաղտնի է։

«Հիմնական յուրահատկությունը համն է, Հայաստանում նման համի սուշի չեն տեսել։ Մեր խոհարարներն ազգությամբ հայեր են, նրանք անընդհատ վերապատրաստումներ են անցնում Լեհաստանում։ Մեր տեսականու մեջ ընդգրկված բոլոր տեսակները նորմալ վաճառվում են, ունեն պահանջարկ, իսկ վերջին մեկ ամսում ունենք նորություն, որ եկել է Լեհաստանից՝ անանասով սուշի, որն արդեն մեր մենյուում կա, և կծու բիբարով սուշին, որն էլի նորույթ է ու շատ համեղ է»,- ասաց նա։

Տարվա այս շրջանում ռեստորանի այցելուներն առավելապես զբոսաշրջիկներն են։ Տնօրենը նշում է՝ ռեստորանի հայ այցելուների 50 տոկոսը տեղյակ չէ սուշիի պարունակությունից, թե ինչ է սուշիի մեջ։ Նրա խոսքով՝ հայերս երբ ասում ենք սուշի, պատկերացնում ենք հում ձուկ, որը կարող է 70 տոկոսին դուր չգա, բայց կան սուշիներ՝ խորոված օձաձկով, եփված ձկով, հավի սուշի, որը նույնպես նորություն է, մրգերով սուշի։ «Մարդկանց մեջ տպավորված է, որ սուշին հում ձուկ է ու վերջ, սակայն դրա տեսականին մեծ է»,- ասաց նա։

«Անտարես» ընկերությունը ցուցահանդեսին ներկայացնում էր գերմանական ապրանքանիշ, որ արտադրում է ամենատարբեր պարագաներ՝ սկսած ցուցանակներից, սեղանի, պատի, բանալիների տուփերից, ինֆորմացիոն համակարգերից մինչև բեյջեր, հյուրերին մատուցման պարագաներ։ Այդ արտադրանքից, ըստ ընկերության ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանի, կարող է օգտվել ցանկացած հյուրանոց, ռեստորան, արտադրամաս։ Հարցին՝ տարեցտարի խմբագրումներ արվու՞մ են ապրանքատեսականիում, նա պատասխանեց, որ ամեն տարի ընկերությունն ինքն է որոշում՝ ինչ ապրանքներ թողնել շուկայում։ Օրինակ՝ ինչ-որ ցուցանակներ, որ բաներային ձևով էին աշխատում, ուղղակի հանեցին, որովհետև տեսան, որ պահանջարկը քիչ էր։

«Հայաստանում դեռ ամենից շատ ցուցանակների կարիք կա, թերթվող համակարգերի էլ, քանի որ կիրառվում են մեծ գրասենյակներում, որտեղ այցելուներ են գալիս և երկար պետք է սպասեն՝ ժամանակը իզուր չվատնելու համար, կարող են տեղեկատվությանը ծանոթանալ՝ առանց աշխատակցի միջամտելու, նաև կան գրասենյակներ, որոնք պարտավոր են որոշակի ինֆորմացիա փակցնել տեսանելի տեղում, այդ հարցը լուծվում է նրանով, որ այս ընկերությունը շատ փոքր տեղում կարողանում է տեղադրել շատ մեծ քանակի ինֆորմացիա. ոչ թե ամբողջ պատն է զբաղեցնում տպած թերթերով, այլ ուղղակի գրքի նման թերթվող ցուցանակների մեջ է տեղադրում»,- ասաց նա։

Ներկայացված արտադրանքի մատչելիությանն անդրադառնալով՝ Հովհաննիսյանը նշեց, որ այն ավելի շատ նախատեսված է գրասենյակների համար, սովորական սպառողը, սակայն, կարող է օգտվել բեյջերից, բանալիների ամրացման պարագաներից, նաև այցեքարտերի հենակներից՝ իր գրասենյակում։

Ամերիկյան կոշիկ արտադրող ընկերության արտադրանքը ներկայացնող Լիանա Կարապետյանը նշեց, որ ցուցահանդեսի շրջանակներում այդ արտադրանքը ներկայացնում են որպես աշխատավորի կոշիկ՝ հատուկ հարմարավետության բարձիկներով՝ ներդիրներով։ «Սա հիշողության բարձիկ է, որն ընդունում է ոտքի ձևը, հիշում է ոտքը։ Այն յուղի, ջրի վրա չսահող տակացուներով է։ Սրանք այն կոշիկներն են, որոնցով երկար ոտքի վրա մնալը խնդիր չի լինում։ Սա այն քիչ կազմակերպություններից է, որ գնահատեց մատուցողների, մաքրուհիների, վաճառողների և մյուսների դժվարին աշխատանքը և հատուկ նրանց համար ստեղծեց աշխատավորի կոշիկներ՝ հատուկ երկար ոտքի մնալու համար»,- ասաց նա։

Կարապետյանը նշեց, որ դա այն բրենդն է, որ պետք է տեսնել և սիրահարվել։ Այն Հայաստանում է չորս տարի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}