Նաև Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում պետք է ստուգումներ անցկացվեն. Սերգեյ Բագրատյան
«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վստահ է, որ բոլոր խոշոր գործարարների ձեռնարկություններում պետք է անպայման ստուգումներ անցկացվեն:
«Այդ ստուգումները բոլորին են վերաբերելու, ոչ մի տարբերակում չի լինելու»,- շեշետեց նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում և՞ս ԱԱԾ կողմից ստուգումներ պետք է իրականացվեն:
«Վստահ եմ, որ նաև Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում պետք է ստուգումներ անցկացվեն: Եվ եթե դուք տեղյակ եք, երկար ժամանակ այդ ստուգումներն իրականացվել են Գագիկ Ծառուկյանի հիմնարկ-ձեռնարկություններում: 2015 թվականի հայտնի դեպքերից հետո տարուց ավելի ստուգումներ իրականացվեցին: Արդյունքում այն մարդիկ, ովքեր հայտարարում էին, որ օդում կախված խնդիրներ կան, պարզվեց, որ օդում կախված ոչինչ չկար: Իրական կյանքում ինչ կար, այդ էլ կար»,- նշեց Բագրատյանը:
Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանն այն ժամանակ հետքայլ արեց, գուցե իսկապե՞ս քաղաքական հրահանգ կար, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց, որ դրանք փոխկապակցված հարաբերություններ չէին:
Ճշգրտող հարցին էլ՝այսինքն՝ Գագիկ Ծառուկյանն ընդհանուր համաձայնություններից դո՞ւրս է գործել, այն դեպքում, երբ համաձայոնւթյուն բոլորի հետ է եղել, պատգամավորը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանը, եթե դուք տեղյակ եք, որևէ առևտրային ցանց չունի: «Առինջ մոլն» է, որ ինքը նույնիսկ վճարներ չի վերցնում: Այդ համաձայնությունները ցանցի մասին են, որտեղ վաճառվել են գյուղատնտեսական մթերքներ, որոնք պետք հարկվեին 20 տոկոսով, բայց հարկվել են 5 տոկոսով: Պարոն Ծառուկյանը չունի նման առևտրային ցանց, որտեղ նման փորձ իրականացներ»:
Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, որ բարձրավոլտ էլեկտրական ցանցերը չտրվեցին «Տաշիր գրուպին», որպեսզի տրվեն Գագիկ Ծառուկյանին, հետքրքրվեցի լրագրողները:
«Էներգետիկայի նախարարը երեկ հայտարարեց, որ ԲԷՑ-ը մնալու է պետական կարգավիճակում: Հետագա զարգացումներ չեն լինելու: Ոչինչ չի բացառվում: Հնարավոր է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի վաճառքի ժամանակ բոլոր հայտնի գործարարները ցանկություն էին հայտնելու գնելու: Բնականաբար, դա հաջողվեց գնել «Տաշիր գրուպին»: Չի բացառվում, որ պարոն Ծառուկյանը նույնպես նման ցանկություն ունենար: Բայց բարձրավոլտ էլեկտրացանցերի առնչությամբ, վստահ եմ, նման բան չի եղել»,- ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- «Երևան սիթի»-ներում ստուգումներ անցկացնում է ոչ թե ՊԵԿ-ը, այլ ԱԱԾ-ն. ՊԵԿ փոխնախագահ
- Տնտեսագետը՝ ԱԱԾ բացահայտումների մասին
- ԱԱԾ տնօրենն առաջիկայում նոր բացահայտումներ է խոստանում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում