«168 Ժամ». Ադրբեջանը շարունակում է պատրաստվել Նախիջևանում. Փորձագիտական կարծիքներ
«Հաշվի առնելով թուրքական ռազմական ուժերի ընդլայնվող ներկայությունը Նախիջևանում և թուրքական մեծ ազդեցությունը, այստեղ դժվար է տարանջատել ադրբեջանական և թուրքական ուժերը: Գաղտնիք չէ նաև, որ երկար տարիներ Ադրբեջանը անվստահություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, փորձում հեղինակազրկել, տապալել այդ հարթակը՝ վիրավորելով միջնորդներին:
Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ էլ մեկ այլ մարտավարություն է կիրառում` ջանում է ընդլայնել կամ Մոսկվայի, կամ Անկարայի ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Փորձում է առանձին երկրների միջոցով կարգավորել հակամարտությունը՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Վերջին տարիներին Բաքուն դա փորձում է անել Մոսկվայի միջոցով: Ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարցը, որն, ըստ էության, բացառում են բոլոր միջնորդներն ու Հայաստանը և ինչն անհնար է: Բայց այս քաղաքականությունից Բաքուն չի հրաժարվում և հնարավորության դեպքում օգտագործում է Թուրքիային առաջին պլան բերելու իր նպատակը»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում Բաքվի Ղարաբաղյան քաղաքականության նրբությունները ներկայացրել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ նշելով, որ չի բացառվում, որ Նախիջևանի ուղղությամբ ակտիվությամբ Ադրբեջանը նպատակ է հետապնդում առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ մի այլ բանակցային ձևաչափ՝ Թուրքիայի մասնակցությամբ, ինչպես պնդում է Դավիթ Շահնազարյանը:
Թուրք քաղաքագետ Բասքըն Օրանն այս հեռանկարը քիչ հավանական է համարում: Ըստ նրա, Թուրքիայի իշխանությունների համար նման սրումը բացարձակապես ձեռնտու չէ:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը` Օրանն ասել է, որ հակամարտության վերսկսման վտանգ կա:
«Եթե կողմերը դիրքեր են փոխում, դա ի՞նչ է նշանակում: Ինչո՞ւ են փոխվում դիրքերը: Կարծում եմ` պատասխանն ակնհայտ է: Հնարավորության դեպքում Ադրբեջանը կփորձի պարտադրել հակամարտության լուծում ուժի կիրառման միջոցով»,- ասել է Օրանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան