Նախկին նախարարներից Վարդան Արամյանը նոր աշխատանք ունի
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նոր աշխատանք ունի: Նա կզբաղեցնի «Վալեքս գրուպ» ընկերության փոխնախագահի պաշտոնը: Ընկերության նախագահը Վալերի Մեջլումյանն է:
Panorama.am-ի հետ զրույցում Արամյանի նշանակման լուրը հաստատեց նաև նախկին նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը:
Նշենք, որ «Վալեքս գրուպ» ընկերությունը Հայաստանի տարածքում մի քանի հանքեր է շահագործում:
Վարդան Արամյանը ֆինանսների նախարար էր նշանակվել 2016թ․ սեպտեմբերին, մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Արամյանը վայր է դնում ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները
- Եթե ես հիմա ասեմ հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ Փաշինյանի թիմում, դուք ինձ կհարգե՞ք. Վարդան Արամյան
- Վարչապետի հրաժարականը շատ մեծ քայլ էր. Վարդան Արամյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում