Վիզաների ազատականացման հարցն օրակարգային է ԱԳՆ համար
«Եվրոպական երկրների հետ վիզաների ազատականացման հարցում մենք հետևողական ենք, սա մեր օրակարագային հարցն է»,- այսօր խորհրդարանում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանի հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվել և տարվում վիզաների ազատականացման հետ կապված։
Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ-ԵՄ նոր ընդունված համատեղ հռչակագրում ամրագրված է՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը կմեկնարկի պատեհ ժամանակում։
«ՀՀ և ԵՄ անդամ երկրները որոշակի գործողությունների ծրագիր պետք է իրականացնեն։ Խոսքը Ռեադմիսիայի համաձայնագրի պայմանների կիրարկման մասին է, նաև Հայաստանի պատրաստակամության՝ ընդունել Եվրոպայում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Այստեղ խնդիրը ոչ այնքան ԵՄ հանձնաժողովի կողմից համաձայնությունն է, որքան ԵՄ որոշ անդամ երկրներինը», - տեղեկացրեց Պապիկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հուսով ենք, ԵՄ-ն շուտով ՀՀ-ին կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը. Նազարյան
- Վիզաների ազատականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղով է ընթանում. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար
- ԵՄ անդամ ցանկացած պետություն կարող է խոչընդոտել վիզաների ազատականացմանը. Շավարշ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան