Moody's-ը գնահատել է 2018-ին աշխարհի գավաթի ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա
Moody's միջազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանը միայն կարճաժամկետ տնտեսական օգուտներ կստանա ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի՝ տնտեսական ազդեցության զգալի մասն արդեն զգացվում է ենթակառուցվածքների ծախսերի հաշվին, բայց նույնիսկ այս հատվածում ազդեցությունը սահմանափակ է: «2013-2017թթ. ներդրումներն առաջնությունում կազմել են ընդհանուր ծավալների միայն մեկ տոկոսը»,- նշել են ընկերությունից:
Առաջին անգամ Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Խաղերը տեղի կունենան Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: