Գյուղվարկերը ներելու մասին խոսք չի եղել, հանձնարարականը վերաբերել է տույժ-տուգանքներին. գյուղնախարար
Այս տարի գյուղատնտեսության վիճակն ավելի լավ է, և անցած տարվա համեմատ՝ Հայաստանից ավելի մեծ քանակությամբ գյուղմթերք է արտահանվել: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է անմշակ հողերի մշակման ծրագրերին, պաշտոնյան նշեց, որ նախևառաջ պետք է հասկանալ՝ հողերն ինչու են մնացել անմշակ:
«Ունենք մոտ 40 տոկոս անմշակ հողատարածքներ»,- փաստեց նախարարը:
Անդրադառնալով գյուղվարկերի թեմային՝ Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ իր, ԿԲ-ի և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների միջև, որտեղ քննարկվել են գյուղատնտեսական վարկերի հետ առնչվող հարցեր:
«Դիտարկվում են մի քանի հնարավորություններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի տույժ ու տուգանքների համաներում անել, կամ էլ վարկային ռեսգիստրում և «Աքրա» համակարգում մարդկանց վարկային պատմությունը սրբագրել, որպեսզի մարդկանց հետագա վարկունակության վրա դա բացասական ազդեցություն չլինի», - ասաց նախարարը։
Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ գյուղվարկերը ներելու մասին խոսք չի եղել, վարչապետի հանձնարարականն ընդամենը վերաբերել է տույժ-տուգանքներին։
Նա, սակայն, չկարողացավ կոկրետացնել՝ որքան գումարի մասին է խոսքը՝ նշել,ով, որ դա ավելի շուտ ԿԲ-ի գործառույթն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում