Ալեքսանյան. Ես հիմա տեքստիլի գործարան եմ աշխատացնում, շահույթ չունեմ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Նիկոլ Փաշինյան-գործարարներ ընդհանուր առմամբ բարիդրացիական հանդիպումից, ուր հիմնական նյուզմեյքերը եղել է շաքարի արքա Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, ով իրեն «հատուկ» անկեղծությամբ ասել է․ «Ես հիմա տեքստիլի գործարան եմ աշխատացնում, ոչ մի շահույթ չունեմ, նախորդ իշխանությունների հետ պայմանավորվել եմ, որ աշխատատեղ եմ բացելու, վեց տարի շարունակ եղած շահույթը ներդնում անեմ գործարանում, էլի աշխատատեղ բացեմ, հա դե, աշխատողները գրանցում չունեն։ Եթե ուզում եք գրանցեմ, պտի էդքան հազար աշխատողի ազատեմ, գործարանը փակեմ, սաղին ուղարկեմ տուն, որովհետև շատ մեծ ներդրումներ են պետք նման գործարան ու էդքան մարդ աշխատացնելու համար։ Ասեք՝ ո՞նց անեմ, ոնց ասեք՝ ըտենց պատրաստ եմ անել»։
Ներկաները նկատել են, որ հարցադրումն ինչ-որ առումով իսկապես մտահոգել է Փաշինյանին։ Վերջինս, որն ընդհանուր առմամբ շատ չի խոսել այդ հանդիպման ժամանակ, այլ առավելապես լսողի դերում է եղել, սկզբնական իր խոսքում հարկ է համարել հարցնել՝ ինչո՞վ օգնեմ, որ անխափան աշխատեք, արհեստական պրոբլեմներ ոչ մեկի առջև չենք հարուցելու։
Հարցադրումը լսելուց հետո Փաշինյանն ասել է՝ խնդիրը խորությամբ մասնագետների հետ կքննարկենք, ձեզ կպատասխանենք՝ ամեն ինչ պետք է լինի օրինական դաշտում։ Ի դեպ, Սամվել Ալեքսանյանն իր մտահոգությամբ միակը չի եղել այդ հանդիպման ընթացքում, մյուս գործարարները ևս անդրադարձել են այդ կարգի խնդիրների»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա