Թրամփը Քարդաշյանի հետ քննարկել է բանտային բարեփոխումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ամերիկահայ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահն իր ֆեյսբուքյան էջում:
Թրամփի հրապարակած լուսանկարից երևում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը:
Ըստ ԱՄՆ նախագահի, նրանք խոսել են բանտային բարեփոխումներից:
Հանդիպումից հետո թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել նաև Քիմ Քարդաշյանը:
«Շնորհակալ եմ նախագահ Թրամփին ինձ հատկացրած ժամանակի համար: Մենք հույս ունենք, որ Նախագահը ներում կշնորհի Էլիս Մերի Ջոնսոնին, ով ցմահ ազատազրկման է դատապարտված առաջին անգամ, թմրամիջոցների ոչ բռնի չարաշահման համար: Մենք լավատես ենք տիկին Ջոնսոնի ապագայի հարցում և հույս ունենք, որ նա և նրա նման շատերն իրենց կյանքում երկրորդ հնարավորություն կունենան»:
I would like to thank President Trump for his time this afternoon. It is our hope that the President will grant clemency to Ms. Alice Marie Johnson who is serving a life sentence for a first-time, non-violent drug offense.
— Kim Kardashian West (@KimKardashian) May 31, 2018
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում