Վեց մարզպետներն են
ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստի օրակարգում ընդգրկված են մի քանի մարզպետների պաշտոնից ազատելու և մի քանիսին նշանակելու մասին որոշման նախագծերը:
Համաձայն e-gov.am կայքում հրապարակված նախագծերի՝ պաշտոններից կազատվեն Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը։
Կառավարության որոշումներով, Արագածոտնի մարզպետ կրկին կնշանակվի Աշոտ Սիմոնյանը, Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանը կնշանակվի Արարատի մարզպետ, Կոտայքի մարզպետ կնշանակվի Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյանը։