Բաբչենկոյի սպանության բեմադրման պատճառները բացահայտված են
Ուկրաինայի ՆԳՆ կոլեգիայի անդամ, Բարձրագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն բացատրել է՝ ինչ նպատակ ուներ ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության բեմականացումը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին։
Նա նշել է, որ հարձակման կազմակերպչի մեղավորությունը դատարանում ապացուցելու համար անհրաժեշտ էր ֆիքսել «պատվիրատուների առաջ կազմակերպչի հաշվետվողականության փաստը»։
«Դրա համար պետք էր ամբողջական պատկեր ստանալ՝ իբր սպանությունը կատարվել էր. կազմակերպչին այսօր Կիևում ձերբակալել են»,- ասել է նա։
Գերաշչենկոն նշել է, որ Բաբչենկոն կարող էր հրաժարվել «նման ռիսկի գնալուց», սակայն նա վճռական է եղել, հասկացել է այդ քայլի անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Բեմականացումը Գերաշչենկոն համարել է «աշխարհի պես հին» մեթոդ։
Հարակից հրապարակումներ`
- «Սպանված» ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է
- Սպանված ռուս լրագրողը երբեք իրեն սպառնացող վտանգների մասին չի խոսել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում