«Շիրակ կենտրոն». Գյումրու տնակային ավանների երիտասարդները խուսափում են ամուսնանալուց
1988-ի երկրաշարժից 30 տարի է անցել, և հարյուրավոր ընտանիքներում զավակները ծնվել ու մեծացել են նեղլիկ, խոնավ ու անհրապույր դոմիկներում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն ահազանգում է՝ Գյումրիում կառավարության կողմից բնակարանաշինության ծրագիր ըստ էության չի իրականացվում, թեև ավելի քան երկու հազար ընտանիք շարունակում է անհայտ ապագայով ու երբևէ քարաշեն բնակարան ունենալու հույսը կորցրած՝ ապրել խարխուլ կացարաններում: Այդ տնակային ավաններում ծնված և մեծացած հարյուրավոր երիտասարդներ խուսափում են նույնիսկ ամուսնանալուց և ընտանիք կազմելուց՝ կացարանային սարսափելի պայմանների պատճառով:
«Շիրակ կենտրոնի» ներկայացվող տեսանյութը նման ճակատագիր ունեցող, 4 անձով վաղուց շարքից դուրս եկած տնակում բնակվող ընտանիքի մասին է: Տեսանյութը պատրաստել է կազմակերպությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. Ժողովրդագրական ցուցանիշները մտահոգիչ են ու անբարենապստ
- Վերջին տարիներին նվազել են թե ամուսնությունները, թե ամուսնալուծությունները. Կույումջյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին