Զիդանը հեռացավ «Ռեալ»-ից
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչը լքում է իր պաշտոնը։ Sports.ru-ի փոխանցմամբ Զինեդին Զիդանը այս մասին հայտարարել է Մադրիդում կազմակերպած հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ։ 45-ամյա մասնագետն արքայական ակումբ էր տեղափոխել է 2015/16 մրցաշրջանի ընթացքում և թիմին հասցրել է Չեմպիոնների լիգայում երեք հաջորդական հաղթանակի։
Նրա ղեկավարության ներքո «Ռեալը» հաղթել է Իսպանիայի, երկրի Սուպեր գավաթի, ՈւԵՖԱ-ի երկու սուպեր գավաթի և աշխարհի ակումբային առաջնություններում։
Ընդհանուր առմամբ «Ռեալը» Զիդանի ղեկավարության ժամանակահատվածում նվաճել է 9 գավաթներ, նույնքան, ինչպես ակումբի նախորդ 6 մարզիչներն ութ տարվա ընթացքում։
«Որոշել եմ չշարունակել աշխատանքը «Ռեալ»-ի հետ։ Սա անսպասելի պահ էր, բայց թիմին հաղթանակաները շարունակելու համար փոփոխություններ են պետք, նոր մոտեցումներ և աշխատանքային մեթոդներ։ Հենց այս պատճառով էլ ես այսպիսի որոշում եմ ընդունել։ Ես մեծ սիրով եմ վերաբերում այս ակումբին և նրա նախագահին»,- հայտարարել է Զինեդին Զիդանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզիչը հայտարարել էր, որ պատրաստ է գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը։
Հարակից հրապարակումներ`
- Բեքհեմի խնդրանքը՝ Զիդանին
- Զիդանը պատրաստ է գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը
- Զիդան. «Բավարիա»-ի հետ խաղում կփորձենք արագ գոլ խփել
- Զիդան. Ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ «Ռեալն» առաջ կգնա
- Զիդան. Ռոնալդուի գոլն իսկական նվեր էր
- Ցանկանում ենք շարունակել նույն ոգով. Զիդան