Զիդանի որոշումը տխրեցրել է «Ռեալ»-ի նախագահին
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիիդանի հեռանալու որոշումը։
«Չեմպիոնների լիգայում հաղթանակից հետո այս որոշումն անսպասելի էր։ Տխուր օր է ինձ, ֆուտբոլիստների ու երկրպագուների։ Զիդանը գիտի, որ ես նրան ուզում եմ տեսնել ակումբում և որպես խաղացողի, և որպես մարչի։ Հասկանում եմ, որ սա նրա վերջնական որոշումն է, բայց ուղղակի ուզում եմ հիշեցնել նրան, որ այս ակումբն իր տունն ու ընտանիքն է։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան նվիրվածության համար։ Նրա պահվածքը միշտ օրինակել է եղել։
Չեմ ուզում, որ սա մեր հրաժեշտը լինի, ես հրաժեշտ եմ տալիս նրա, այլ ասում եմ ցտեսություն: Ես կասկած չունեմ, որ նա կվերադառնա»,- Sports.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Պերեսը։
Այնուհետև Զիդանն ասել է, որ իսկապես հնարավոր է իրենք հրաժեշտ չեն տալիս միմյանց. «Ես միշտ այս ակումբի կողքին կլինեմ։ Ես խոսել եմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ անհատապես, նրնք տեղյակ են իմ որոշման մասին»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նաև տեղեկացրել է, որ այս պահին չի պատրաստվում գլխավորել ինչ-որ ակումբ և տարբերակներ չի փնտրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան