ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշը հասել է 100 մլրդ ՀՀ դրամի
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր ՀՀ բանկային շուկայում, ակտիվորեն զարգացնելով իր պրոդուկտային շարքը և դարձնելով վարկային պրոդուկտները հաճախորդների համար առավել մատչելի:
ՎՏԲ-Հայաստան Բանկից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է Բանկը դարձնում ֆիզիկական անձանց վարկավորմանը, քանի որ հենց տվյալ ուղղությունը ունի հատուկ նշանակություն բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման համար:
2018 թ. սկզբից Բանկը շարունակում էր ամրապնդել իր դիրքը ֆիզիկական անձանց վարկավորման ոլորտում, այդպիսով մեծացնելով վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատ 11%-ով, իսկ 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշի աճը կազմել է 27%: Այսօրվա դրությամբ Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշը գերազանցել է 100 մլրդ ՀՀ դրամը: Ավելի քիչ, քան մեկուկես տարում, Բանկն ավելացրել է պորտֆելը 22 մլրդ ՀՀ դրամով, ինչը հանդիսանում է Բանկի վարկային քաղաքականության բարձր արդյունավետության ցուցանիշ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մշակված բնակչության վարկավորման համակարգը պայմանավորված է բնակչության նպատակներով և կարիքներով ու առաջին հերթին ուղղված է յուրաքանչյուր քաղաքացու պահանջների իրականացման համար պայմանների և հնարավորությունների ստեղծմանը այնպիսի հարցերում, ինչպիսիք են բնակարանի ձեռքբերումը, շինարարությունը և վերանորոգումը, ուսումը, սպառողական նպատակներով ապրանքների ձեռքբերումը և այլն:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր վարկային պրոդուկտ ուսումնական նպատակների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորություն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է բարելավված պայմաններով վարկային գիծ թոշակառուներին
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմանները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաֆինանսավորում/գնում է վարկեր՝ շահավետ պայմաններով
- ՎՏԲ-Հայաստան. Վարկի մարումները կարող եք իրականացնել մինչև մայիսի 31-ը ներառյալ
- ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկերը դարձել են ավելի հասանելի
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է միաժամանակ cash-in և ռեսայքլինգի ֆունցկիաներով առաջին բանկոմատները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ինքնուրույն որոշել իրենց քարտերի PIN-ծածկագրերը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa-ն հայտարարել են #երբերազանքներնիրականանումեն ակցիայի հաղթողներին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Կրթություն XXI-րդ դար» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր
- Տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պուշկին» մասնաճյուղի պաշտոնական բացումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին