Վլադիմիր Հակոբյանն ԱԱԾ-ում պաշտոն է ստացել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ: Այս տեղեկությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Կենսագրություն
Ծնվել է 1982թ. նոյեմբերի 26-ին` Երևանում: 1988-1998թթ. սովորել է թիվ 167 միջնակարգ դպրոցում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր, զինվորական կոչումը՝ ավագ:
2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: 2011թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2013թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
2015 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար։ Այդ պաշտոնից ազատվել է 2018 թվականի ապրիլի 9-ին։ 2018 թվականի ապրիլի 19-ին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական, իսկ նույն թվականի մայիսի 8-ին իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից։
Ամուսնացած է: