ԿԳ նախարարը՝ կրթության ոլորտի բացահայտումների մասին
Բացահայտումներ կլինեն և դուք կորակեք, թե դրանք սկանդալայի՞ն են, թե ոչ: Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կրթության ոլորտում էլ բացահայտումներ կլինեն:
Դիտարկմանը՝ դրանք կոռուպցիոն բացահայտումներ են լինելու, նախարարը նշեց, որ այս պահին ուսումնասիրություններ են իրականացնում և հավաբանար նման բացահայտումներ առաջիկայում կլինեն:
Սակայն Արայիկ Հարությունյանը խնդրահարույց մեկ ոլորտ չառանձնացրեց՝ նշելով, որ գրեթե բոլոր ոլորտներում կան խնդիրներ:
Անդրադառնալով ուսանողների կողմից ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին, մասնավորապես այն հարցին, թե նախարարությունը կիսո՞ւմ է այդ բողոքը, Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախարարությունն անկախ արբիտրի դեր է կատարում, և կկայացնի այնպիսի որոշումներ, որոնք կբխեն օրենքից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան