Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը հրաժարական է տալիս
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում աշխատել նոր կառավարության հետ:
«Ոչ մի ձև չեմ պատկերացնում իմ աշխատանքը, դիմում եմ գրել և սպասում եմ մակագրման», - ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե քանի որ ինքը Կարեն Կարապետյանի սանիկն է, ինչպե՞ս է շարունակելու աշխատել նոր կառավարության կազմում:
Արսեն Հարությունյանի խոսքով՝ իրեն այլ տեղում է պատկերացնում:
«Ինձ տեսնում եմ մասնավոր սեկտորում», -հավելեց նա:
Նաև անդրադարձավ «Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը, համաձայն որի, Սևանա լճից մարտ-ապրիլից ապօրինաբար բաց է թողնվել 13 մլն խմ ջուր, ինչի արդյունքում իր կողմից յուրացվել է 13 մլն դոլար:
«Ես հորդորում եմ ներողություն խնդրել և հերքում տալ, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու հանդիպել դատարանում և դեժավյու է լինելու»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իր ղեկավարած կառույցում կոռուպցիոն որևէ ռիսկ չկա. «Եթե կոռուպցիոն որևէ ռիսկ լիներ, ես նման հայտարարությունով հանդես չէի գա»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում