Եթե որոշում ենք, որ համաձայնությունները եղել են ապօրինի, այո, պետք է պատժվեն բոլորը. Դավիթ Անանյան
«Մեր նպատակն այն է, որ չգրանցված որևէ աշխատող չլինի»,- այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ գործելու են բացառապես օրենքի շրջանակներում, հարկ վճարողների կամ նրանց առանձին խմբերի հետ օրենքից դուրս որևէ բանակցություն չի լինելու:
Հարցին թե, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ եթե իր բոլոր աշխատողներին գրանցի և բոլոր հարկերը վճարի, հազարավոր աշխատողներ կկորցնեն իրենց աշխատանքը, Դավիթ Անանյանը նշեց՝ ինքը վստահ չէ, որ Սամվել Ալեքսանյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել ու այդպիսի քննարկում են ունեցել:
«Ես չգիտեմ նման բան, եթե այդպիսի հանդիպում եղել է, ես չեմ մասնակցել, և ես չէ, որ պետք է մեկնաբանեմ ինչ են քննարկել»:
Հարցին, թե կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգարվված են եղել ՊԵԿ պաշտոնյաներ, կարո՞ղ են արդյոք նրանց անուններ ասել, Դավիթ Անանյանը նշեց. «Նախկինում պայմանավորվածությունները եղել են Պետական եկամուտների կոմիտեի և գործարարության որոշ ներկայացուցիչների միջև: Այդ համաձայնություններն ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել: Ես ՊԵԿ որևէ պաշտոնյայի անուն չեմ կարող առանձնացնել, քանի որ համակարգն է համաձայնության եկել: Եթե որոշ պաշտոնյաններ մասնագիտական առաջարկություններ են արել, դրանց քննարկման արդյունքում երկրի ղեկավարության հետ համաձայնության են եկել, մենք որևէ իրավունք չունենք ՊԵԿ-ի որևէ պաշտոնյայի ինչ-որ բան ասել»:
Նա նաև ասաց, որ գիտի. «Մինչև վարչապետի մակարդակ նման համաձայնություններ եղել են, որ գյուղմթերքների առումով որևէ շեղումներ չլինեն: Ես կողմ եմ, որ գործարարներին պատժենք այդ համաձայնություններից դուրս կատարված գործողությունների համար: Իսկ եթե որոշում ենք, որ համաձայնությունները եղել են ապօրինի, և համաձայնության կողմերն էլ պետք է պատժվեն, ուրեմն, այո, պետք է պատժվեն բոլորը»։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ-ը գների զսպման, գնագոյացման հետ չպետք է գործ ունենա. Դավիթ Անանյան
- ԱԱԾ. «Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ հարուցված քրգործի շրջանակներում իրականացվել է 10 խուզարկություն
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում