Խաղաղապահների` ցույցերին մասնակցելու դեպքով ծառայողական քննությունը մոտեցել է ավարտին. Տոնոյան
Ծառայողական քննության արդյունքների հիման վրա որոշումները կկայացվեն: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով ապրիլի 23-ին ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից Երևանում կազմակերպված հավաքին մասնակցությանը:
Նախարարի խոսքով՝ ծառայողական քննությունը մոտենում է ավարտին, քննության արդյունքներն արդեն ներկայացվել են Գլխավոր շտաբ, որից հետո կփոխանցեն իրեն:
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ իրենց ուղղված հորդորին, որ ծառայողական քննության լիարժեք ավարտից հետո շատ կոշտ արձագանքի, Դավիթ Տոնոյանն ասաց, որ որոշումները կայացվելու են քննության արդյունքների հիման վրա:
«Ես կարող եմ շատ բաներ կարծել, բայց որոշումները կայացվելու են ծառայողական քննության հիման վրա», - ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ փոխնախարարը՝ Նախիջևանում ադրբեջանական զորքերի տեղաշարժի մասին
- ՊՆ խոսնակը՝ Նախիջևանում կատարվող աշխատանքների մասին
- Խաղաղապահների մոտ տոն է, բնակիչների մոտ՝ խուճապ
- Ըստ քաղաքագետի՝ սրացումների մեծ հավանականություն չկա ոչ շփման գծում, ոչ Նախիջևանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան