«Ժողովուրդ». Ամեն անգամ երբ Փաշինյանը մտնում է ժողովրդի մեջ, թիկնապահները սթրես են ապրում. Հրաչյա Հարությունյան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչն այս պաշտոնին նշանակվեց Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ: Հիմա նոր սահմանադրության պայմաններում այդ կառույցը ենթարկվում է վարչապետին: Հարությունյանն էլ թավշյա հեղափոխությունից հետո դարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի ղեկավարը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե լինելով Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանցից մեկը՝ ինչու ինքն էլ հրաժարական չներկայացրե՞ց, Հարությունյանն ասել է. «Ես զինվորական եմ, իմ մնալ չմնալը ես չեմ որոշում»:
Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն լավ է ընդունել, շատ նորմալ համագործակցում են: Ինչ վերաբերում է Ս.Սարգսյանի ու Ն.Փաշինյանի գործելաոճերի տարբերություններին, Հարությունյանը խոստովանել է, որ Փաշինյանի օրոք իրենց համար որոշակի դժվարություններ կան:
«Ամեն անգամ երբ ինքը մտնում էր ժողովրդի մեջ, մեր թիկնապահները սթրես են ապրում»,- խոստովանել է Հարությունյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան