ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման մասին
«Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ ամբողջովին վերահսկելի է և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք այդ ցանկացած տեղափոխումը»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտխանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժի կողմից դիրքերի առաջխաղացմանը:
Նրա խոսքով՝ բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իրականացնում է իրենց տարածքում որոշակի տեղափոխումներ, դա Նախիջևանի հանրապետության տարածքն է. «Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա»:
«Կարծում եմ, որ պետք է իրավիճակը սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահին պաշտպանության նախարարությունը չի տեսնում»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Սակայն նկատենք, որ եթե «սթափ գնահատենք», պիտի ասել, որ առաջխաղացումներն ու կուտակումները միշտ էլ սկզբում սեփական տարածքում են լինում:
Ինչ վերաբերում է իր և արտաքին գործերի նախարարի այցին Նախիջևանի սահմանին, նախարարը նշեց, որ դա պայմանավորված էր նրանով, ԱԳ նախարարն անձամբ ուզում էր ծանոթանալ Նախիջևանի սահմանի իրավիճակին:
Հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ին տեղեկացրել են, որ սահմանին նման իրավիճակ է, Դավիթ Տոնոյանն ասաց, որ ՀԱՊԿ-ի ներգրավման խնդիր ընդհանրապես չկա:
Այստեղ էլ նկատենք, որ եթե ոչ ՀԱՊԿ-ը, ապա ՌԴ-ն այսպես թե այնպես ներգրավված են Իրանի ու Թուրքիայի հետ ՀՀ սահմանների պահմանը: Այնպես որ՝ չի կարող խնդիրը ընդհանրապես չլինել:
Դիտարկմանը՝ դա չի հակասում պայմանավորվածություններին, նախարարն ասաց, որ ոչ մի խնդիր չկա, դրանք Ադրբեջանի սահմանապահ ուժերն են:
Հարցին, թե ՀՀ վարչապետին իրավիճակի մասին տեղեկացնում են, Դավիթ Տոնոյանն ասաց, որ պարբերաբար, այն էլ օրական մի քանի անգամ` թե Հայաստանի սահմանի, թե արցախա-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ տեղեկություն են տրամադրում:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք արցախա-ադրբեջանական սահմանին կուտակումներ կան, պաշտպանության նախարարն ասաց, որ այս պահին մտահոգիչ խնդիրներ չկան, և Պաշտպանության բանակի, և ՀՀ ԶՈւ-երի կողմից իրավիճակն ամբողջովին վերահսկվում է:
Նաև ասաց, որ հեղափոխության օրերին շփման գծում կային որոշակի կուտակումներ, որոնք բացատրում են նաև այն ձևաչափով, որ Ադրբեջանը հայկական կողմից սադրանքների մտահոգություն ուներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան