ՀՀ և ՌԴ արտգործնախարարները հունիսի 7-ին կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորումը
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան և կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը՝ բրիֆինգի ժամանակ:
«Հունիսի 7-ին նախատեսված է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է Կոժինը:
Նրա խոսքով, բանակցությունների ընթացքում ենթադրվում է երկկողմ համագրծակցության առնչվող հարցերի քննարկում:
Ինչպես նշել է Կոժինը, հատուկ ուշադրություն կդարձվի միջազգային խնդիրների քննարկմանը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ հեղինակավոր կառուցներում կոորդինացիոն աշխատանքներին:
«Տեղի կունենա մտքերի փոխանակություն ԼՂ հակամարտության կարգավորման թեմայի շուրջ»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին