Արմեն Սարգսյանը համբուրգեր է պատրաստել «Օրրան»-ի երեխաների համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել էր «Օրրան» բարեգործական կազմակերպությունում: Նա երեխաների հետ համբուրգեր պատրաստեց, մանղալի վրա մսի եփելը ոչ մեկի չվստահեց, ամեն ինչ արեց սեփական ձեռքերով:
«Եթե երեխաները չհավանեն, հրաժարական կտամ»,-կատակեց Արմեն Սարգսյանը:
Կենտրոն Արմեն Սարգսյանը եկել էր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ: Այստեղ էր նաև մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից 2000 թվականին։ Սկսելով 16 երեխայից՝ «Օրրանն» այսօր նեցուկ է դարձել ավելի քան 150 երեխաների և 50 տարեցների Երևան ու Վանաձոր քաղաքների իր կենտրոններում։ Մինչ օրս ավելի քան 5000 մարդ է օգտվել «Օրրան»-ի համալիր ծառայություններից։
Մուրացիկ և ծնողական խնամքից զուրկ շատ երեխաների ու կարիքավոր մարդկանց «Օրրան»-ի աշխատակիցները գտնում են փողոցային շրջայցերի, պետական ու հասարակական տարբեր հաստատությունների հետ աշխատանքի արդյունքում։ Բոլոր շահառուները ստանում են բարերարների կողմից նվիրաբերված կամ «Օրրան»-ի կողմիցգնված հագուստ, կոշիկ, երեխաները՝ նաև դպրոցական համազգեստ, պայուսակ և գրենական պիտույքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա