Արա Սաղաթելյան. Հաշվետու տարում ԱԺ-ն տնտեսման արդյունքում բյուջե է վերադարձրել 44 մլն դրամ
«2017 թվականի ընթացքում Ազգային ժողովին հատկացվել է 4 մլրդ 399 մլն 493 հազար դրամ 4 ծախսային ծրագրի գծով»,- ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ նշելով, որ ներգրավվել են նաև միջոցներ ՀՀ նախագահի աշխատակազմից՝ 53 մլն դրամի չափով։
«Արդյունքում ԱԺ ճշտված բյուջեն 8 ծրագրերի գծով կազմել է 4 մլրդ 452 մլրն 493 հազար դրամ։ Բյուջեն ծախսվել է 99 տոկոսի չափով։ ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պահպանում» ծրագրով ծախսվել է 4 մլրդ 139 մլն 712 հազար դրամ։ Նրա խոսքով՝ ԱԺ աշխատակազմի փաստացի ծախսերը 2016-ի նկատմամբ 350 մլն դրամով պակասել են, ինչը տեղի է ունեցել 26 պատգամավորի, 26 օգնականի և աշխատակազմից 26 աշխատակցի կրճատման արդյունքում։ ԱԺ աշխատակազմի վերապատրաստման համար ծախսվել է 225 հազար դրամ 30 պետական ծառայողի վերապատրաստման համար։ 37 մլն դրամ ծախսվել է ԱԺ մասնաշենքում գտնվող ՊՊԾ զորանոցի և ԱԺ շենքի ջեռուցման համակարգի մասնակի վերանորոգման համար, 14 մլն դրամ էլ՝ զորանոցի գույքի ձեռքբերման համար»,- մանրամասնեց Սաղաթելյանը։
Նրա տեղեկացմամբ՝ հաշվետու տարում ԱԺ-ն տնտեսման արդյունքում բյուջե է վերադարձրել 44 մլն դրամ։
«Նախորդ տարի ԱԺ ավտոտրանսպորտային տնտեսությունը 81 մեքենայից 14-ը կրճատել էինք, այս տարի պլանավորում ենք կրճատել 7-ը։ ԱԺ ողջ տարածքը համալրված է անվտանգության համակարգերով, հսկիչ տեսախցիկներով, ԱԺ աշխատակազմի զգալի մասը, որոնք աշխատում են դրսի պայմաններում ապահովվել են միանման արտահագուստով։ Նաև մշակվել են մի շարք կանոնակարգեր, որոնք մեզ օգնում են միանման դարձնել մոտեցումները»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարը։
Դրանցից նա ներկայացրեց ԱԺ ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների համար տրամադրվող վառելիքի ամսական չափաքանակները կանոնակարգելու մասին կարգը, որը, Սաղաթելյանի խոսքով, հանգեցրել է շոշափելի տնտեսման։
Նա նշեց նաև, որ ԱԺ-ն 2017 թվականի ընթացքում ծավալել է բավականին արդյունավետ միջազգային գործունեություն. «ԱԺ նախագահի արտերկիր պաշտոնական 7 այց է եղել, Հայաստան ժամանած խորհրդարանական պատվիրակությունների`13, ԱԺ պատվիրակությունները մասնակցել են 2017 թվականի ընթացքում խորհրդարանական կազմակերպությունների աշխատանքներին՝ Միջխորհրդարանական միություն մեկ համաժողով, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողով՝ 6, ՀԱՊԿ խորհրդարանական և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովներ՝ 9, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով՝ 2, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով 4»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան