Փորձում ենք քաջալերել նաև մեր եվրոպական գործընկներին. ԱԳ նախարար
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այսօրվանից ենթակա է ժամանակավոր կիրառման»,- ՀՀ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ շնորհակալություն հայտնելով խորհրդարանին՝ համաձայանագիրը Հայաստանի մասով վավերացնելու համար։
«Վավերացման գործընթացը շարունակվում է, և փորձում ենք քաջալերել նաև մեր եվրոպական գործընկներին, որպեսզի այս գործընթացն ավարտին հասցվի», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ ժամանակավոր կիրառումը հնարավորություն է տալիս ՀՀ-ԵՄ նոր պայմանագիրը բավականին լայն շրջանակում կիրառելու։
«Շուտով համագործակցության խորհրդի նիստ է գումարվելու, որտեղ առիթ կլինի քննարկել ներկա համագործակցության ողջ տարրերը»- հավելեց Մնացականյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փոխարտգործնախարարը՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին
- Շարմազանովը հույս է հայտնել, որ Սլովակիայի խորհրդարանը սեղմ ժամկետում կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Համաձայնագիրը հատվածական կկիրառվի, պետք չէ սպասել ամբողջական վավերացման. Աշոտյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներքին ընթացակարգերն ավարտվել են. Տիգրան Բալայան
- Դեսպան Մինասյան. Կարևոր է ՀՀ-ԵՄ համաձայնագրի Ռումինիայի կողմից հնարավորինս շուտ վավերացումը
- Լատվիան վավերացրեց ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
- Էստոնիան շահագրգռված է տեսնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի արագ ավարտը. Ս. Միկսեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին