ԱԱԾ մամուլի խոսնակ. Պարզվեց՝ ես սխալվել էի
ՀՀ երրորդ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի՝ նշանակման մասին լուրը սխալ է: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:
Հիշեցնենք, որ երեկ Գալստյանը հաստատել էր Հակոբյանի նշանակման մասին լուրը:
«Մեզ մոտ էլ կային նշանակման մասին այդ լուրերը: Ես գիտեի՝ այդպես է: Տնօրենի հետ չկարողացա կապվել այն ժամանակ, ես իմ նախաձեռնությամբ հաստատեցի, որովհետև շատ էին զանգողները: Պարզվեց, որ ես սխալվել եմ»,-նշեց Ս. Գալստյանը:
Իսկ իրականությունը, ըստ ԱԱԾ մամուլի խոսնակի, այն է, որ Վ. Հակոբյանը չի նշանակվել ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, կադրերի ռեզերվում է:
Գալստյանը չպատասխանեց հարցին, նշանակում եղել է այդ պաշտոնում, թե ոչ:
Հիշեցնենք, որ Վ. Հակոբյանը 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան