Կլինեն նոր բացահայտումներ. Արթուր Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատանքներն իրականացվում են, կլինեն նոր բացահայտումներ:
Դիտարկմանը, թե «Երևան սիթի»-ում բացահայտումներն այնքան էլ բացահայտում չեն, քանի որ դա տեղի է ունեցել ՊԵԿ-ի հետ պայմանավորվածության արդյունքում, ԱԱԾ պետը պատասխանեց. «Պատկերացնում եք չէ, թե ինչքան բաներ կարող են հայտարարել մարդիկ, որոնք այսքան տարիներ գործել են ապօրինի դաշտում: 350 հոգու մասին հայտարարությունը, որ շահարկվեց, պարզվեց, որ 460 և ավելի են: Այն 11 կազմակերպությունները, որոնք ևս պետք է հրավիրվեն, դրանց մասով այդ թիվը կհասնի 1000-ի կամ ավելի»:
Հարցին, թե ՊԵԿ նախկին նախագահին հարցաքննելու կարիք կա, Արթուր Վանեցյանն ասաց, որ քննությունը ցույց կտա:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. «Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ հարուցված քրգործի շրջանակներում իրականացվել է 10 խուզարկություն
- «Երևան սիթի»-ներում ստուգումներ անցկացնում է ոչ թե ՊԵԿ-ը, այլ ԱԱԾ-ն. ՊԵԿ փոխնախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում