«Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ»-ի կարուսելներն անվտանգության դրական եզրակացություն են ստացել
Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 55-ը 2018թ. ենթարկվել է փորձաքննության, ստացել դրական եզրակացություն և պատրաստ է շահագործման: Դրանցից 47-ը գտնվում է Երևանում, 8-ը` Սյունիքի մարզում: Մնացած ատրակցիոնների փորձաքննություններն ընթացքի մեջ են, և արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դրական եզրակացություն են ստացել նաև երեխաների սիրելի ժամանցավայրերից մայրաքաղաքում գտնվող «Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ» այգու կարուսելները:
Ատրակցիոնները հիմնականում սեզոնային են, և մեծ մասը ցուրտ եղանակին չի շահագործվում, սակայն որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ կարուսելները տարեկան առնվազն ﬔկ անգամ ենթարկվում են պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության:
ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տվյալներով՝ 2017 թվականին իրականացրած ստուգուﬓերի արդյունքում անսարքություններ չեն հայտնաբերվել:
Ստորև ներկայացնում ենք նաև 2018թ. ընթացքում փորձաքննության ենթարկված ատրակցիոնների ցանկը:
Հարակից հրապարակումներ`
- Մայրաքաղաքում արգելվել է 2 կարուսելների շահագործումը
- Ծնողը պետք է շահագործողից պահանջի կարուսելի փորձաքննության լիցենզիան