«Ժողովուրդ». 600 հոգի դիմում են գրել ՀՀԿ-ից դուրս գալու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ից մեծ արտահոսք է սկսվել»։
Թերթի հարցին ի պատասխան ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասել է, որ այս պահին ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնելու համար 600 դիմում է ստացվել:
«Մոտ 600 հոգի դիմում են գրել և դուրս եկել կուսակցությունից: Իհարկե, դա ամբողջական պատկերը չի, առաջիկայում կճշտենք, կներկայացնենք: Կարող է թիվը մոտ 30, 40-ով շեղում տա»,-ասել է Թադևոսյանը:
«Փաստորեն, 600 հոգի ՀՀԿ-ից դուրս է եկել գրավոր դիմում ներկայացնելով՝ պաշտոնապես: Բայց շատ-շատերը ՀՀԿ-ից հեռացել են առանց անդամակցությունը դադարեցնելու մասին դիմումներ ներկայացնելու: Ասել է, թե իրականում ՀՀԿ-ից հեռացածների թիվն ավելի շատ է: Ի դեպ, արտահոսք է սկսվել նաև ՕԵԿ-ից, ընդ որում, այստեղից էլ հեռանում են երիտասարդ կադրերը. երեկ ՕԵԿ-ից հեռանալու մասին հայտարարել են Արթուր Միսակյանը, որ նախկին խոսնակն էր, նաև՝ Էդգար Առաքելյանը, որ մինչև երեկ այդ կուսակցության խոսնակն էր: Ասել է, թե երիտասարդներն այլևս իրենց ապագան չեն տեսնում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողքին, ով քաղաքական դաշտում ճամբարափոխի համբավ ունի»,-գրել է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան