Երեք վերջույթներից զրկված հայ սպան՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն
ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը Physical (PIDH) siting 80 կգ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Այս մասին տեղեկանում ենք Ս.Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից:
Նշենք, որ Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի ամռանն Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջ մարմինը ականապատված տարածքից հանելու ժամանակ վիրավորվել է ականի պայթյունից և զրկվել երեք վերջույթներից:
Ըստ աղբյուրի՝ Խաչատուր Սարիբեկանը Physical (PIUH) standing 85կգ քաշային կարգում աջ ձեռքով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, Վահան Տեր-Բալայանը մինչև 21 տարեկանների 70 կգ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ աջ ձեռքով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Հարություն Մխիթարյանն էլ Physical (PID) siting 65կգ քաշային կարգում աջ և ձախ ձեռքերով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան