
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ երեխաների մուտքն այսօր կենդանաբանական այգի կլինի անվճար
Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ այսօր՝ հունիսի 1-ին երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի կենդանաբանական այգին փոքրիկների համար ուրախ ժամանցի բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել:
Մանուկների համար զվարճալի և ուսուցողական միջոցառումներն անցկացվում են այգու Հանրային տարածքում, որի մուտքն անվճար է: Համերգային ծրագրին զուգահեռ երեխաներին զվարճացնում են ծաղրածուները, հեքիաթների և մուլտֆիլմերի տարբեր հերոսներ և աճպարարներ: Միջոցառումները կշարունակվեն մինչև երեկոյան 17:00: