
Մուկուչյանը դժվարանում է ասել՝ աշնանն արտահերթ ընտրություններ կանցկացվե՞ն, թե ոչ
Լրագրողներն այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ ընտրությունները այս տարվա աշնանն անցկացվեն, ինչին ի պատասխան՝ վերջինս նշեց, որ դժվարանում է այս պահին որևէ կոնկրետ բան ասել։
«Մենք տեղեկացված ենք, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ կապված։ Պետք է տեսնել, թե ինչ ծավալների դրանք կլինեն»,- նշեց ԿԸՀ նախագահը։
Մուկուչյանի հավաստատմամբ, այդ բարեփոխումներից հետո համապատասխան ընթացակարգերով ընտրություններ կանցկացվեն:
Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգի շուրջ քննադատություններին՝ ԿԸՀ նախագահն ասաց, որ այն կիրառվում է շատ երկրներում։
Հարցին՝ինչպե՞ս է հնարավոր, որ երկրում լեգիտիմ ընտրություններից մեկ տարի հետո հեղափոխություն է տեղի ունենում, ԿԸՀ նախագահը պատասխանեց.
«Հարցի վերաբերյալ ցանկացած պատասխան հնչեցնելը քաղաքական գնահատական կպարունակի։ Ես ընդամենը կարող եմ ասել, որ ընտրությունների մասին գնահատականները ամրագրված են նաև միջազգային դիտորդական առաքելությունների կարծիքներում»։