Վաղվանից կվերաբացվի Կասյանի գյուղմթերքի սեզոնային տոնավաճառը
Հունիսի 2-ին` ժամը 11:00-ին, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի հարակից տարածքում, 8-րդ տարին անընդմեջ, կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառը:
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունից տեղեկացնում են, որ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս տոնավաճառի տաղավարներում սեփական արտադրանքը վաճառելու հնարավորություն կստանան ՀՀ մարզերից ժամանած գյուղացիները:
Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի