8 մարզպետները նշանակվեցին
Գործադիրի այսօրվա նիստում 8 նոր մարզպետներ նշանակվեցին:
Այպիսով, Արարատի մարզպետ նշանակվեց Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ՝ Աշոտ Սիմոնյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մարզպետները նշանակվում են քաղաքական պայմանավորվածության շրջանակներում՝ կառավարությունում ներգրավված ուժերի հետ քննարկումների արդյունքում:
«Պարոնայք մարզպետներ, շնորհավորում եմ ձեզ և մաղթում արգասաբեր և արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն էլ առաջարկեց, որ մարզպետները հենց այսօրվանից ստանձնեն իրենց լիազորությունը, մինչև ինքը հասցնի մեկնել բոլոր մարզեր և նրանց ներկայացնել:
Վարչապետը հաստատեց, որ մարզպետներն այսօրվանից կարող են անցնել իրենց պարտականությունների կատարմանը: