Երթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ Երևան-Սևան մայրուղում
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 2-ից կփակվի Սևանից դեպի Երևան երթևեկելի ուղղության 53-րդ կմ-ից մինչև 57-րդ կմ ճանապարհահատվածը (Սևանի ճանապարհային ոստիկանության կետից դեպի Երևան)։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հիմնանորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար։
Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։
Ըստ պայմանագրի՝ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները նախատեսվում
է ավարտել երեք ամսում, սակայն շինարարական աշխատանքներն իրականացնող
«Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունը պարտավորվել է աշխատանքներն ավարտել 40 օրվա
ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները