Թրամփը ցույց է տվել Կիմ Չեն Ինի նամակը
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, ով ընդունում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի նամակը։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
Թրամփը այդ նամակը հետաքրքիր ու լավն է անվանել, սակայն խոստովանել է, որ դեռ չի կարդացել այն։ Նշվում է, որ նախագահին փոխանցելուց առաջ այդ ուղերձն ուսումնասիրել են ԱՄՆ պաշտոնատար անձինք։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ նամակում Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոսում է երկու երկրների միջև հնարավոր գագաթնաժողովով հետաքրքրվածության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում