Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստ Մամեդյարովին
Նորվեգիայում կայացավ Altibox Norway Chess գերհզոր մրցաշարի 4-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը փայլուն հաղթանակ է տոնել Ադրբեջանի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:
Հայաստանի շախմատային ֆեդեացիայի փոխանցմամբ՝ 4-րդ տուրում հաղթանակ է տոնել նաև Սերգեյ Կարյակինը. նրա մրցակիցն էր Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Նակամուրա - Կարլսեն և Անանդ - Սո պարտիաներն ավարտվել են հաշտությամբ, իսկ Դին Լիժէն - Ֆաբիանո Կարուանա պարտիան չի կայացել, քանի որ Լիժէնը հեծանվից վայր էր ընկել և կոտրել ազդրոսկրը: Այժմ հայտնի չէ արդյոք նա կկարողանա շարունակել մրցաշարը: