«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանի շրջապատը սպասում է նոր ձերբակալությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Պայքարի օրերին Էրեբունիում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շրջապատն անհանգիստ է․ սպասում են նոր ձերբակալությունների ոչ միայն այդ գործի շրջանակներում, այլև ուրիշ:
Տեղեկություն կա, որ քաղաքի սպորտդպրոցի տնօրեն Արմենակ Հակոբյանն արդեն մի քանի օր է՝ անհետացել է քաղաքից, նա ևս մասնակցել է ցուցարարներին ճնշելու օպերացիաներին: Անցած շաբաթ նա փորձել է հատել Վրաստանի սահմանը, թույլ չեն տվել, և, ըստ տեղեկությունների, թաքնվում է Հայաստանում: Հիշեցնենք, որ քաղաքապետի հետ ձերբակալվել են նրա տեղակալը, հորեղբորորդին, ևս 2 անձ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները