Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել
Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում է 2 մլն 969.9 հազ. մարդ, այդ թվում` քաղաքայինը` 1 մլն 894.5 հազար, գյուղականը` 1 մլն 75.4 հազար մարդ:
Նշենք, որ վիճակագրության համաձայն, Հայաստանի մշտական բնակչության թիվը 2018-ի հունվարի 1-ին կազմել է 2 մլն 972,8 հազար, մինչդեռ 2017թ-ի հունվարի 1-ին այն կազմում էր 2 մլն 986,1 հազար մարդ:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, Հայաստանի բնակչության մեծ մասը տեղաբաշխված է Երևանում` 1 մլն 77.6 հազար մարդ, երկրորդ տեղում Արմավիրի մարզն է` 264.5 հազ. մարդ, երրորդում Արարատի մարզն է՝ 257.5 հազ. մարդ:
Ամենաքիչ բնակչությունն ունի Վայոց ձորի մարզը` 49.5 հազար մարդ:
Երևան քաղաքում ամենից շատ բնակեցված համայնքներն են Շենգավիթը` 140 հազար, Մալաթիա-Սեբաստիան`137.7 հազար և Նոր Նորքը` 131.8 հազար բնակչով:
Նուբարաշեն համայնքում բնակվում է ընդամենը 9.8 հազար մարդ, այն ամենաքիչ բնակեցված համայնքն է: