Արման Սահակյանը լքում է ՀՀԿ խմբակցությունը
ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը որոշել է դուրս գալ ՀՀԿ խմբակցությունից։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում։
«Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ:
Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»,- գրել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ. Շիրակ Թորոսյանի հեռացմանը բոլորը կողմ են քվեարկել
- Իր որոշումն է. Շարմազանովը՝ ՀՀԿ-ն լքած Արթուր Գևորգյանի մասին
- Շիրակ Թորոսյանը հայտարարեց Հանրապետական խմբակցությունից դուրս գալու մասին
- Պատգամավոր Արթուր Գևորգյանը դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից ու խմբակցությունից