Մարկոս Պիզելին և Էդգար Մալաքյանը միացել են Հայաստանի ազգային հավաքականին
Հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը վերսկսել է մարզումները: ՀՖՖ-ից հայտնում են, որ երեկ երեկոյան մարզմանը թիմին միացել են նաև Մարկոս Պիզելին և Էդգար Մալաքյանը: Կամո Հովհաննիսյանը չի կարողացել մասնակցել հավաքին փաստաթղթային խնդիրների պատճառով:
Այսօր նախատեսված է անցկացնել ևս երկու մարզում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ։ Խաղը կկայանա Ավստրիայում։
Լուսանկարներում ներկայացված է Հայաստանի ազգային հավաքականի այսօրվա մարզումը «Միլս» ակումբի խաղադաշտում։
Հարակից հրապարակումներ`
- Յուրա Մովսիսյանն այցելեց Հայաստանի ազգային հավաքականի ճամբարը
- Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստական հավաքը