13 քաղաքացի «թունավորում քլորից» ախտորոշմամբ հյուրանոցներից մեկից տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 2-ին, ժամը 01:30-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «թունավորում քլորից» ախտորոշմամբ Երևանի Քոչինյան փողոցի հյուրանոցային համալիրներից մեկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 13 քաղաքացի:
Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացիները թունավորումը ստացել են հյուրանոցային համալիրի լողավազանում՝ լողալիս:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արդեն ստեղծվել է մասնագիտական խումբ, որն ուսումնասիրում է դեպքի հանգամանքները:
«Ըստ հիվանդանոցի՝ թունավորման պատճառը քլորն է: Մասնագիտական խումբը զբաղվում է և ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրենք», -ասաց մամուլի խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում