
Մարադոնան խորհուրդներ է տվել Մեսիին
Աշխարհի չեմպիոն Ռուսաստանի 2018 թ. Աշխարհի գավաթի մեկնարկից առաջ խորհուրդներ է տվել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին։
«Ես Մեսիին խորհուրդ եմ կտայի ուղղակի խաղալ և դրանից հաճույթ ստանալ։ Նա պետք է մոռանա քննադատությունների մասին։ Նա ոչինչ չպիտի ապացուցի, այլ պետք է վայելի իր խաղը։
Ես չեմ ճանաչում Սամպաոլին, չգիտեմ, թե ինչպես է նա խաղում: Բայց ես գիտեմ այդ թիմի խաղացողներին, նրանք խաղի մեջ կմտնեն ամբողջովին: Նրանք լավ հնարավորություն ունեն հաղթելու համար: Բայց ես Արգենտինան ֆավորիտ չեմ համարում, քանի որ ֆավորիտը երբեք չի հաղթում»,- Sports.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Մարադոնան։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին