Իրավիճակից բխող ծրագիր է գրված. կրթության փորձագետ
Նոր կառավարության ներկայացրած ծրագրում կրթությանը վերաբերող մասը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին այդքան էլ չի գոհանցնում։
«Ավելին կուզենայի լիներ այս ծրագրում, ավելի կոնկրետ ձևակերպումներով լիներ, բայց միգուցե սա մոտեցում է, քանի որ մյուս ոլորտներն է շատ երկար ու մանրամասն չեն գրված»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց մասնագետը։
Ս. Խաչատրյանի խոսքով, բացի ծավալով փոքր լինելուց, բովանդակային առումով ևս շատ բան չկա քննարկելու։
Մեր հարցին, թե նախորդ կառավարության ներկայացրած ծրագրում կրթության ոլորտին վերաբերող բաժնից ինչով է տարբերվում, նա պատասխանեց, որ այս անգամ որոշակի սկզբունքներ կան դրված. «Օրինակ՝ կրթությունը որպես իրավունք դիտարկելու պահն է շեշտադրված, նաև բուհերը և դպրոցները կուսակցական նպատակով օգտագործելու անթույլատրելիության մասին, բայց ես կուզենայի՝ նշվեր նաև մանկապարտեզները, քանի որ այնտեղ էլ կա խնդիր։ Կուզենայի նաև գրվեր ամբողջ կյանքի ընթացքում կրթության մասին, քանի որ այն չի ավարտվում միայն բուհով կամ հետբուհական կրթությամբ»։
Սերոբ Խաչատրյանը գտնում է, որ ընտրված է մի քանի բան գրելու տարբերակ, շատ խորացած քննարկելու բաներ չկան, իսկ նախորդ ծրագիրն ավելի մանրամասն էր՝ ամեն ոլորտին վերաբերող։
«Հնարավոր է՝ ստրատեգիա է այս ձևով գրելը։ Բայց մենք նայելու ենք ըստ աշխատանքի։ Հնարավոր է այս ձևով գրվի, բայց փաստացի ավելին արվի, և կարծում եմ՝ այդպես է պետք է լինի, քանի որ եթե այսքանն արվի, դա կրթության ոլորտի ընդամենը երկու տոկոսն է»,- ասաց փորձագետը։
Նաև նշեց, որ իր տպավորությունն այնպիսին է, որ այս 20 օրում ավելի շատ ընթացիկ, օպերատիվ հարցերով զբաղված լինելով՝ միգուցե այդքան շատ ժամանակ չի եղել ծրագրին տրամադրելու, կամ միգուցե նաև որոշակի ռիսկերից խուսափելու համար շատ սպեցիֆիկ բաներ չեն գրվել։
«Իրավիճակից բխող ծրագիր է գրված, բայց բնականաբար, ես ավելին եմ սպասում, քան այս ծրագրում գրված է»,- հավելեց Սերոբ Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կրթության ոլորտը կառավարության ծրագրում
- 2018-ը կլինի կրթության համակարգը յոլա տանելու հերթական տարին. Սերոբ Խաչատրյան
- Մեր բարեփոխումները մնում են օդի մեջ կամ հասնում դասարան աղճատված. Կրթության ոլորտի փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին