Երկու գործ արդեն իսկ գտնվում է ԱԱԾ-ում. Հրաչյա Ռոստոմյան
Արտակարգ իրավիճակների նախարարությունից երկու գործ արդեն իսկ գտնվում է ԱԱԾ-ում, նախաքննությունը կպարզի բոլոր հարցերը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ կտրականապես չցանկանալով կոնկրետացնել՝ հատկապես որ ստորաբաժանումներին են դրանք վերաբերում:
Իսկ ի՞նչ խնդիրներ կան, որ մնացել են դեռևս նախկին նախարարից, հետաքրքրվեցին լրագրողները: «Խնդիրները բազմազան են, բայց միաժամանակ պետք է ասեմ, որ բավական նորմալ ժառանգություն ենք ստացել: Հիմնական խնդիրները հակակարկտային կայաններն են, բոլոր սեյսմիկ և հիդրոմետ կայանների, ճգնաժամային կենտրոնի թվայնացումն է: Այս հարցերը պետք է լուծվեն մաքսիմալ արագ»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով ԱԻՆ կադրային փոփոխություններին՝ Ռոստոմյանը նշեց, որ դրանք ինքնպատակ չեն եղել: Մնացել և մնալու են նրանք, ովքեր բոլոր առումներով, այդ թվում՝ պրոֆեսիոնալ, համապատասխանում են նախարարության պահանջներին:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին՝ Հրաչյա Ռոստոմյանը շեշտեց, որ այն իր կարծիքով բավականին հավակնոտ է: «Այնտեղ ավելի շատ ոչ թե թվեր են, այլ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն, ինչյ իմ կարծիքով կարդարացնի հասարակության սպասումները: Մենք բազմաթիվ անգամ տեսել ենք ճոխ-ճոխ գրված թվեր և այնպիսի ծրագրեր, որոնք թվային առումով լավն էին: Բայց կարևորն այն է, որ կառավարության ծրագիրը կենացի մակարդակի չլինի: Յուրաքանչյուր քաղաքացի ուզում է, որ իր երկիրը լավ վիճակում լինի»,- ամփոփեց ԱԻ նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. «Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ հարուցված քրգործի շրջանակներում իրականացվել է 10 խուզարկություն
- Առողջապահության նախարարն այսօր, հավանաբար, երկու նամակ կուղարկի ԱԱԾ
- ԱԱԾ տնօրենն առաջիկայում նոր բացահայտումներ է խոստանում