Ատոմ Մարգարյանը կառավարության ծրագիրը համարում է ֆորս-մաժորային իրավիճակում ստեղծված ծրագիր
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կառավարության ներկայացրած ծրագիրը համարում է ոչ ստանդարտ իրավիճակում ստեղծված ծրագիր, որն առաջացել է ֆորս-մաժորի, հեղափոխական իրավիճակի հետևանքով:
«Ըստ էության, այն իր բնույթով և բովանդակությամբ մարտահրավեր է խորհրդարանական մեծամասնությանը: Սա նաև պառլամենտական համակարգում կառավարության առաջին ծրագիրն է, որի առաջնահերթությունների հերթականությունը՝ ժողովրդի բացառապես ազատ կամաարտահայտման հիման վրա արտահերթ ընտրություններ, երկրի անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, օրենքի առաջ բոլորի հավասարություն և մարդու իրավունքներ և այլն, խոսում է այն մասին, որ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացվում է առաջին հերթին քաղաքական ծրագիր, ինչպես պահանջում է երկրի սահմանադրությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Ըստ տնտեսագետի՝ այն իրողությունները, որոնք այսօր տեղի են ունենում հասարակական կյանքում, կարելի է գնահատել որպես շոկային և առկա իրավիճակը՝ բացահայտումներ և այլն, ինչպես նաև դրված ժամկետային սահմանափակումը՝ առավելագույնը մեկ տարվա ընթացքում անցկացնել խորհրդարանական ընտրություններ, հնարավորություն չի տալիս հստակ կանխատեսումներ ու գնահատականներ անել, թե օրինակ, մեկ տարում որքանով կաճի ՀՆԱ-ն, ինչպիսի կլինի գնաճի, աղքատության ցուցանիշը, դրա համար թվային ցուցանիշները կառավարության ծրագրում բացակայում են:
Ատոմ Մարգարյանը նշեց նաև, որ ամենահամեստ գնահատականներով տնտեսության ստվերը 20-22% է, բայց թե ինչքան ժամանակում հնարավոր է դա բացահայտել, դժվար է ասել: «Ուստի պահանջել, որ այս ծրագրում լինեն չափելի ցուցանիշներ, իհարկե, լուրջ չէ: Կարծում եմ, որ այս ծրագրին քվեարկելու հնարավորությունը 50-50 տոկոս է»,- ասաց տնտեսագետը:
Հարցին, թե կարծիքներ են հնչում, որ կառավարության ծրագրում թվային ցուցանիշներ չգրելը պատասխանատվությունից խուսափելու ձև է, տնտեսագետներ Ատոմ Մարգարյանն ու ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս Գագիկ Մակարյանը հայտարարեցին, որ համաձայն չեն այդ կարծիքների հետ:
Ատոմ Մարգարյանի խոսքով՝ սա քաղաքական փաստաթուղթ է, որտեղ չեն կարող օրենքով պարտադրել, որ կառավարության ծրագրում լինեն քանակական չափելի ցուցանիշներ: «Բացի այդ, կառավարության արդյունավետությունը գնահատելու հիմնական փաստաթուղթը բյուջեն է՝ եկամուտներ, ծախսեր, դեֆիցիտ և այլն: Հետևաբար, պահանջել կառավարությունից տնտեսական աճի ցուցանիշ արձանագրել, դա ուղղակի քաղաքական մանիպուլյացիա է»,- ասաց տնտեսագետը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության հաջորդ ծրագրում որպես չորրորդ գերակա ուղղությունը պետք է ներառվի արդյունաբերության զարգացումը. Գագիկ Մակարյան
- Լևոն Գալստյան. Կառավարության ծրագրում շրջակա միջավայրի վերաբերյալ ուղղակի թեզիսներ են
- Բերբերյան. Երկրի գյուղատնտեսությունը ևս մեկ տարի հետ գցելն անբարոյականություն է
- Ազնիվ եմ համարում նման ծրագիրը, քան ամեն տեսակ խոստումներով ծրագրերը, որոնք իրականություն չեն դառնում. տնտեսագետ
- Տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթությունները՝ ըստ կառավարության ծրագրի
- Իրավիճակից բխող ծրագիր է գրված. կրթության փորձագետ
- Տնտեսական մրցակցության ապահովում, պայքար մենաշնորհների դեմ. տնտեսական ոլորտը՝ կառավարության ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան